Ընկերության մասին
Մեր ընկերությունը հանդիսանում է տեխնոլոգիական լուծումների դիստրիբյուտոր՝ նախագծային շուկաների և մանրածախ առևտրի համար: Մենք գործում ենք տասնյակ ժամային գոտիներում, առաջխաղացնում ենք հարյուրավոր մատակարարների և իրար ենք կապում հազարավոր ընկերություններ:
Մեր կողմից մատակարարվող յուրաքանչյուր ապրանք, ուղեկցվում է մեր սեփական բարձր տեխնոլոգիական, փորձագիտական, թվային և ինտեկեկտուալ ծառայություններով: Մենք օրեցօր ավելի ենք լավացնում մատակարարման մեր հմտությունները՝ ապահովելու մեր գործընկերների հաջողությունը:
տարի բիզնեսում
գործընկերներ
Հաճախորդներ
Distribution as a Services
Ակտիվ հանգիստ, ժամանց
Անխափան էլեկտրասնուցման համակարգեր
Ինժեներական ենթակառուցվածքներ
Ծախսվող նյութեր
Ծառայությունների աջակցության սերտիֆիկատներ
Ծրագրային ապահովում
Կենցաղային տեխնիկա և էլեկտրոնիկա
Համալրիչներ համակարգչի համար
Aliance TT-ի հետ աշխատելու առավելությունները
Տեխնոլոգիաներ
Նախավաճառքի պատրաստություն, տեխնիկական խորհրդատվություն, այլ մասնագիտական ծառայություններ, մեր գործընկերների և նրանց հաճախորդների համար տեխնիկական աջակցություն և երաշխիքային սպասարկում՝ մատակարարի ստանդարտներին և առաջարկություններին համապատասխան:
Ֆինանսներ
Դիստրիբյուտորի կողմից ֆինանսական ծառայություններ՝ նախատեսված մատակարարների և վաճառողների համար անվտանգ և տնտեսապես արդյունավետ մոդել ստեղծելու համար՝ օգտագործելով այնպիսի ժամանակակից գործիքներ, ինչպիսիք են բանկային երաշխիքը և ճկուն վճարումները:
Լոգիստիկա
Ընկերությունն ապահովում է մատակարարման գլոբալ օպերացիաներ՝ զարգացած լոգիստիկայի և ամբողջ աշխարհում փոխադրումների լայն ցանցի միջոցով: Դիստրիբյուտորը հնարավորություն ունի օգտագործելու բազմաթիվ տարբերակներ՝ ինչպես մատակարարումն ապահովող տրանսպորտային տեսակների, այնպես էլ միջազգային պահեստավորման և փոխադրումների ապահովագրության համար:
Աշխատանքում մենք ապավինում ենք ավելի քան 27 տարվա փորձին, որը մեզ փոխանցվել է աշխարհի 5800 փորձագետների կողմից:
- Մատակարար-գործընկերոջ կարգավիճակը, ներառյալ սերտիֆիկացումը
- Ներքին թիմ՝ կոնկրետ բաշխված դերերով
- Պատմականորեն ձևավորված և պլանավորված մրցակցային քարտեզ
- KPI-ների սահմանում և իրագործում
- Մատակարարումներ, ուսուցում, մարքեթինգ և միջոցառումներ
- Ներդրումներից ակնկալվող եկամուտ
- Գործընկերների ուղեկցում վաճառքի գործընթացում
- Բիզնեսի ռիթմ
Մեր սկզբունքները
Դիստրիբյուցիան որպես սերվիս
- Ծառայությունների թվայնացումը զգալիորեն նվազեցնում է ծախսերը և շուկա մուտք գործելու ժամանակը
- Թվայնացումը և մատակարարման հետ կապված նոր ծառայությունները մեծացնում են գործընկերների՝ միմյանց նկատմամբ վստահությունը
- Ավելացված արժեք գործընկերների, մատակարարների և հաճախորդների համար՝ յուրաքանչյուր գործարքում
- Մատակարարների, գործընկերների և հաճախորդների կայուն էկոհամակարգի ստեղծում
Պահանջարկի առաջացում
- Նոր մատակարարների և դիլերների մշտական և հետևողական որոնում
- Առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում գիտելիքների և փորձի ձեռքբերում
- Առաջխաղացում թվային և օֆլայն մարքեթինգային գործիքների միջոցով՝ առաջին հերթին կենտրոնանալով գործընկերների և մատակարարների կողմից պահանջարկի վրա
- Պրոակտիվ աշխատանք ալիքի հետ՝ յուրաքանչյուր հնարավորության դեպքում
Հաճախորդների հետ աշխատանքի մեր սկզբունքները.
- Բոլոր առաջարկները, ներառյալ գները և պայմանները, որոնք հաճախորդը պետք է ուսումնասիրի, ներկայացվում են միայն վաճառողների/դիստրիբյուտորների կողմից:
- Եթե պայմանագրի համար պահանջվում են մրցութային ընթացակարգեր, պատվիրատուն նշում է մասնակցի պրոֆիլը որպես «մատակարար» կամ «դիստրիբյուտոր»:
- Պատվիրատուները նախաձեռնում են գործարքների կնքում՝ ՏՏ շուկայում/համայնքում առաջարկների հարցումները հրապարակայնորեն հայտարարելու միջոցով:
- Մատակարարները թույլատրում են ուղիղ վաճառքներ պատվիրատուին։